Կանադայի վարչապետ Մարկ Կարնին ասել է, որ իր երկիրը դեռևս վերջնական որոշում չի կայացրել պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում խաղաղապահ կոնտինգենտին մասնակցելու վերաբերյալ։
Այս մասին Կարնին ասել է «Radio-Canada»-ին տված հարցազրույցում
Վարչապետն ասել է, որ Կանադայի որոշումը կախված կլինի հանգամանքներից։
«Կանադան Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած «կամավորների կոալիցիայի» մասն է կազմում: Դա այդ երկու առաջնորդների հետ իմ քննարկումների թեմաներից մեկն է»,- ասել է Կանադայի ղեկավարը: