Եվրահանձնաժողովն առաջարկում է 25% մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար

Եվրահանձնաժողովն առաջարկել է մի շարք ամերիկյան ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ձեռնարկված միջոցների, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով գործակալության ձեռք բերած փաստաթուղթը։
Bloomberg-ը նույնպես գրել է ԵՄ-ի՝ պատասխան 25 տոկոս մաքսատուրքեր մտցնելու ծրագրերի մասին։
Ըստ ԵՀ-ի առաջարկի՝ որոշ ապրանքներ մաքսատուրքերի կենթարկվեն մայիսի 16-ից, մյուս մասը՝ դեկտեմբերի 1-ից:
Մաքսատուրքերն առաջարկվում են ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ ադամանդ, ատամնաթել, երշիկեղեն, ընկույզ և սոյայի հատիկներ։