Պենտագոնը հայտնել է, որ Ուկրաինայի աջակցության հարցով միջազգային կոնտակտային խմբի նոր հանդիպումը կանցկացվի առցանց՝ հուլիսի 20-ին։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում քննարկել է առաջիկա միջոցառման օրակարգը, ասվում է ԱՄՆ գերատեսչության հաղորդագրության մեջ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրվող ապագա օգնության վերաբերյալ։
«Նախարար Օսթինը և նախարար Ռեզնիկովը քննարկել են նաև Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման օրակարգը, որը տեղի կունենա հուլիսի 20-ին»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։
Ուկրաինային սպառազինության մատակարարման կոնտակտային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Խմբի դեբյուտային հանդիպումը կայացել է ապրիլին, Գերմանիայի Ռամշտեյն ամերիկյան բազայում։