Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թուրքիայում տուրիստական ​​ավտոբուսն ընկել է անդունդը. կան վիրավորներ

Blog Image

Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով տուժել է 18 մարդ. հայտնել է Star թերթը։

«Վթարը տեղի է ունեցել Թունջելի-Էրզինջան ավտոճանապարհի 44-րդ կիլոմետրում՝ Մալաթիայից Սև ծով ճանապարհին: Ավտոբուսն անդունդն է ընկել՝ վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով։ Վթարի հետևանքով տուժել է 18 մարդ», - գրում է թերթը։

Դեպքի վայր են ուղարկվել բժիշկների, փրկարարների, հրշեջների և ժանդարմերիայի բազմաթիվ խմբեր։ Վիրավորները հոսպիտալացված են։

Send