Շրի Լանկայի նախագահը ստորագրել է իր հրաժարականը. այդ մասին հայտնում է տեղական Daily Mirror թերթը:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Շրի Լանկայում ընթանում են բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանջում էին գործող իշխանությունների հրաժարականը: Ցույցերի հետևանքով կան նաև տասնյակ զոհեր և վիրավորներ: