Տոկիոյի Ձոձյոձի բուդդիստական տաճարում վերջին հրաժեշտն են տալիս օրերս սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեին. այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Արարողությանը ներկա է մարդկանց սահմանափակ շրջանակ: Տաճարի հոգևոր առաջնորդը սուտրաներ է կարդում, հարազատները հիշում են Աբեի հետ անցկացրած ուրախ պահերը: Քիչ անց նրա դին կտեղափոխվի դիակիզարան:
Տաճարի տարածքում դրված է մի փոքրիկ խորան՝ վարչապետի նկարով, որտեղ հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում, հարգում հանգուցյալ առաջնորդի հիշատակը:
Հիշեցնենք՝ նախկին վարչապետը մահացու վիրավորում էր ստացել ուրբաթ՝ Նարա պրեֆեկտուրայում նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս: