Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ավիահարվածներ Խերսոնի Նոր Կախովկա բնակավայրին. կան զոհեր (տեսանյութ)

Blog Image

Առնվազն 6 մարդ է մահացել Խերսոնի մարզի Նոր Կախովկա քաղաքում, որին երկուշաբթի երեկոյան հարվածներ է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ-ն. այդ մասին հայտնել է Կախովկայի շրջանի ռազմաքաղաքացիական վարչության ղեկավար Վլադիմիր Լեոնտևը:

Հաղորդվոմ է մի քանի տասնյակ վիրավորների մասին, բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ: Հարյուրավոր տներ են ավերվել:

ՄԱԿ-ը դատապարտել է քաղաքացիական ենթակառուցվածքին ուղղված հարվածները. այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: «Մենք դեմ ենք հանդես գալիս քաղաքացիական ենթակառուցվածի վրա ցանկացած հարձակման», - ասել է նա:

РИА Новости-ն կադրեր է հրապարակել HIMARS հրթիռներով հասցրած հարվածներից հետո քաղաքում տիրող իրավիճակի մասին:

Հարվածների հետևանքով քաղաքում պայթել են կալիումի նիտրատի (սելիտրա) պահեստներ, կան տուժածներ, պայթյունները շարունակվում են: Վնասվել է հիվանդանոցի շենքը և բնակելի շինություններ:

 

Send