Կրեմլը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը

Կրեմլը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը

ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում այդ կազմակերպության գոյությունը. այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Ո՛չ»,- ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի ճակատագրի վրա ինչ-որ կերպ կազդի Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին հռչակագրի նախագիծը չստորագրելու հանգամանքը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը. այդ մասին նա հայտնել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում ելույթի ժամանակ, որն ընթանում էր Հայաստանում: