ՌԴ պաշտպանության նախարարը քննարկում է ունեցել թուրք գործընկերոջ հետ

ՌԴ պաշտպանության նախարարը քննարկում է ունեցել թուրք գործընկերոջ հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Սիրիայի հյուսիսում, ինչպես նաև ուկրաինական նավահանգիստներից սննդամթերքի արտահանման Սևծովյան նախաձեռնության իրականացման շարունակմանն առնչվող որոշ հարցեր. այդ մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: