ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման թմաի շուրջ

ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման թմաի շուրջ

Խաղաղության պայմանագրի ստորագրման թեման, ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մյուս խնդիրները, շատ զգայուն է, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։

Ներկայացուցչի խոսքով՝ տեղին չէ մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչ կոնկրետ պայմանավորվածությունների ի հայտ գալը։

Դիվանագետը հիշեցրել է նաև, որ անցած շաբաթ Երևանում էր ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Իր շրջագայության շրջանակում նա մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, իսկ այժմ գտնվում է Բաքվում՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։