Բժիշկ Մալիշեւան նշել է 60-ից բարձր կանանց մոտ անհապաղ բժշկական օգնություն պահանջող ախտանիշներ

Բժիշկ Մալիշեւան նշել է 60-ից բարձր կանանց մոտ անհապաղ բժշկական օգնություն պահանջող ախտանիշներ

Ընտանեկան բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշեւան ռուսական «Ապրիր առողջ» հաղորդման եթերում թվարկել է տարեց կանանց մոտ այն ախտանիշները, որոնք պահանջում են անհապաղ բժշկական օգնություն, գրել է «Լենտան»։

Մալիշեւան կոչ արեց 60 տարեկանից բարձր ռուս կանանց ուշադիր հետևել իրենց առողջության հետ կապված ցանկացած փոփոխության։

Անհապաղ բժշկական օգնություն պահանջող ախտանիշների շարքում նա նշել է ոսկրային ցավը, վատ կեցվածքը, հասակի նվազումն ու հաճախակի ոսկրային կոտրվածքները։ Բացի այդ, արյան ճնշման, ինչպես նաև խոլեստերինի և շաքարի մակարդակի հանկարծակի բարձրացումը պետք է մտահոգություն առաջացնի։

Հեռուստահաղորդավարը բացատրել է, որ այս նշանները կարող են վկայել կանանց սեռական հորմոնների անբավարարության մասին։ Նրա խոսքով՝ զննումից և թեստերից հետո բժիշկը կնշանակի անհրաժեշտ բուժումը։