Բժիշկը զգուշացրել է գարնանային ասթմայի սրացման վտանգի մասին

Բժիշկը զգուշացրել է գարնանային ասթմայի սրացման վտանգի մասին

Գարունը բնության զարթոնքի ժամանակն է, բայց ասթմայով տառապողների համար այն նաև դժվարին փորձություն է։ Հենց այս սեզոնին է, որ բույսերի ակտիվ ծաղկման պատճառով շատ հիվանդների մոտ սրվում են ալերգիկ ռինիտը և բրոնխիալ ասթման, ասել է մանկաբույժ, թոքաբան Պավել Բերեժանսկին «Գազետա»-ին։

«Ասթման քրոնիկ ալերգիկ հիվանդություն է», - բացատրել է բժիշկը։

«Եթե խոսքը բրոնխիալ ասթմայի մասին է, ապա դրա գրգռիչները ամենից հաճախ ալերգեններն են։ Գարունը ծաղկման շրջան է այնպիսի բույսերի համար, ինչպիսիք են կեչին, լաստենին և ընկույզը։ Դրանց ծաղկափոշին շատ հիվանդների մոտ սրացումներ է առաջացնում»,- նշել է մասնագետը։

Բացի այդ, գարունը այն ժամանակահատվածն է, երբ ձյունը հալվում է, և օդ են բարձրանում կեղտի, սնկերի և ձմռանը օգտագործվող ռեակտիվների մասնիկները։ Այս ամենը կարող է նաև նպաստել վիճակի վատթարացմանը և շնչառական ուղիների գրգռմանը։

Ասթմատիկների մեծ մասի մոտ հիվանդությունը զարգանում է աստիճանաբար՝ սկսելով այլ ալերգիկ դրսևորումներից։

«Աստմայով հիվանդների ավելի քան 70-80%-ը անցնում է այսպես կոչված ատոպիկ մարշի միջով», - նշել է փորձագետը։