Կանաչ, կարմիր, սպիտակ... ո՞ր սոխն է ավելի առողջարար

Կանաչ, կարմիր, սպիտակ... ո՞ր սոխն է ավելի առողջարար

Սոխ

Ունի հակաբակտերիալ հատկություն։ Գերազանց ուժեղացնում է նյութափոխանակությունը։ Սոխը պարունակում է կոբալտ, որն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների սինթեզի, խոլեստերինի պատշաճ նյութափոխանակության և վիտամին D-ի սինթեզի համար: Այն պարունակում է վիտամիններ B1–B6, B9, E, H, K, PP, կալիում, կալցիում, սիլիցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, կոբալտ, պղինձ, նիկել, կիտրոն և խնձորաթթուներ:

Սպիտակ սոխ

Պարունակում է մանրաթել, ծծումբ և ունի հակաուռուցքային ազդեցություն։ Սննդային մանրաթելն ակտիվացնում է աղիների բոլոր գործընթացները։ Բջջանյութն օգտակար է պրոբիոտիկ բակտերիաների համար, որոնք ապրում են աղիքներում և մեծապես որոշում են ոչ միայն մարսողական պրոցեսները, այլև օրգանիզմի ընդհանուր վիճակը: Պարունակում է B խմբի վիտամիններ, ինչպես նաև C, E, H, PP վիտամիններ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, կալիում, ցինկ։

Կարմիր սոխ

Ամրացնում է սիրտը, նորմալացնում է արյան ճնշումը։ Կարմիր սոխը կարող է ունենալ ավելի մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են ազատ ռադիկալների և բորբոքումների դեմ պայքարում: Պարունակում է քլոր, յոդ, ֆոսֆոր, բոր, կալցիում, մագնեզիում, կալիում։

Կանաչ սոխ

Հարուստ է հակաօքսիդանտներով։ Բժիշկներն ասում են, որ երիտասարդ կանաչ սոխը համարվում է չեմպիոն՝ օգտակար հատկություններով։ Պարունակում է B1–B6, B9, E, H, K, PP վիտամիններ, կալիում, կալցիում, սիլիցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, կոբալտ, պղինձ, նիկել։

Շալոտ

Սոխի այս տեսակն առաջատարն է սպիտակուցների և ածխաջրերի պարունակությամբ։ Պարունակում է A, C, B վիտամիններ, կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, մանգան, ցինկ։ Այս սոխը շատ ավելի թանկ է, քան սովորական սոխը, բայց անփոխարինելի է ֆրանսիական խոհանոցում, քանի որ դրանք սոուսներին տալիս են նուրբ համ և բույր: