Սնուփ Դոգի համերգը տեղի է ունենալու հաջորդ տարի․ քննարկվում է մայիս-հունիս ամիսները․ ԿԳՄՍՆ

Արդեն շուրջ 4000 ուսուցիչներ ստանում են բարձրացված վարձատրություն։ Ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք տարակարգ ունեն և դրան հավելում ստանում են մինչև 50% հավելավճար տարակարգից։ Գյուղական փոքր դպրոցների ուսուցիչներ ստանում են բոլոր առարկաների մասով մինչև 50% հավելավճար։  Այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Ինչ վերաբերում է Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգին, որը պետք է տեղի ունենար Երևանում սեպտեմբերի 23-ին, սակայն Արցախում պատերազմի և հայաթափման ֆոնին հետաձգվեց, նախարարն ասաց. «Սնուփ Դոգի միջոցառումը տեղի ունենալու է հաջորդ տարի, նախապես քննարկվում է մայիս-հունիս ամիսները»։

Մանրամասները՝ տեսանյութում