Բաքվի նարատիվը՝ ՀՀ-ի դրսից կառավարվելու մասին ծիծաղելի է․ Սիմոնյան

Ակնհայտ է, որ Ռուսաստանի արձագանքը նման է մի երևույթի, երբ ուզում ես իրավիճակը քո ձեռքում պահել, բայց այն վաղուց քո ձեռքում չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Երբ մի քանի տեղից հարձակում է իրականացվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ  է անում նստել բանակցությունների սեղանին։ Այսինքն՝ Հայաստանին ներքաշում են, որ ինչ-որ ձև արձագանքի ու իրավունք վերապահվեր ՀՀ-ին հակահարված հասցնել։ Ես վստահ չեմ, որ Ադրբեջանը կհամաձայնի Բրյուսելի ֆորմատին։ Ծիծաղելի է Բաքվի այն նարատիվը, թե ՀՀ-ն դրսից է ղեկավարվում, դա ՌԴ-ի և Անկարայի փոխանցմամբ են անում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում