Ես ուզում եմ հիշեցնել, որ համոզվեք, թե որքան սուտ է խոսում Փաշինյանը՝ ինչպես միշտ. Վարդանյան

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ իր համար միշտ կարևոր է եղել ժամանակների կապը։ Ի՞նչ է եղել, հետո ի՞նչ է եղել ու այդպես ժամանակների կապը։ 

«Ինչո՞ւ ուզեցի խոսել։ Առիթը երեկ բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանի մի արտահայտությունն էր։ Խոսելով 2019 թվականի դատարանների դռների արգելափակման մասին՝ նա ասաց հետևյալը (բառացի չենք ասում)՝ «Մենք արգելափակեցինք դատարանները, որ բացենք արդարադատության դուռը»։ Դատարանների դռները արգելափակվել է իր կոչով։ Ես ուզում եմ այս կապը ձեզ հիշեցնել, բացահայտել, որպեսզի դուք համոզվեք, թե որքան սուտ է ասում այդ մարդը՝ ինչպես միշտ»,- ասաց նա։ 

Ինչո՞ւ այդ ելույթը եղավ մայիսի 20-ին, որովհետև, ըստ Աղվան Վարդանյանի, նույն թվականի մայիսի 19-ին Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ էր արձակել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Այդ ելույթն ուղղակի արձագանք էր դատարանի որոշման»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում