Որ վրացիները գալիս են Հայաստան ապրելու, ինչ-որ խոչընդոտ կա՞․ Սիմոնյանը՝ ադրբեջանցիների գալու մասին

Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ բերել հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը։ Էն, ինչ մենք փոխանցել ենք ու էն, ինչ մենք բանակցում ենք, մենք շատ լավ գիտենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ակնհայտ է, որ մենք իրոք խոսում ենք խաղաղության մասին, ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև անում։ Հիմա, որ վրացիները գալիս են Հայաստան, կամ հայերն են գնում Վրաստան ապրելու, ինչ-որ խոչընդոտ կա՞։ Մենք Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրել ենք տենց բա՞ն, չենք գրել։ Պետք է ժամանակ անցնի և ադրբեջանական կողմը նվազեցնի ատելության խոսքը։ Չեմ բացառում, որ ժամանակ անցնի հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, և ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Ցանկության դեպքում տասը օրվա մեջ կարելի է այդ պայմանագիրը ստորագրել»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում