Businesswoman, թե պետական համակարգի աշխատողի կին․ ՔՊ-ականը՝ շքեղ ավտոմեքենայի մասին

Երեկ աշխատանքի գալիս մի շքեղ ավտոմեքենա տեսա իրավաբանական համարաներով, հարցրի գործընկերոջս «տեսնես ո՞ւմն ա», իսկ նա պատասխանեց, որ իր հարևանի կնոջ մեքենան է: Ես մտածեցի, որ businesswoman ա, իսկ գործընկերս ասաց՝ «տո չէ հա, ամուսինը պետական համակարգում է աշխատում», հավաստիացնում եմ, որ նա բարձր պաշտոն չի զբաղեցնում։ Այս մասին իր  ելույթի ժամանակ պատմեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Որ խոսում ենք Արցախի մասին, պետք է հստակ հասկանանք, որ հզորագույն պետությունն էլ, հզորագույն ֆինանսական միջոցներով երկար կյանք չունի, եթե այն վարակված է կոռուպցիայով։ Կոռուպցիան պետության համակարգի մեջ վիրուս է»,- նշեց ՔՊ-ականը։

Մանրամասները՝ տեսանյութում