«Երախտամոռությունն այս մարդու հիմնական հատկանիշներից մեկն է». Վարդանյանը՝

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երեկ Սեյրան Օհանյանի՝ Արցախին մենակ թողնելու հարցին ի պատասխան Փաշինյանի արձագանքին, թե՝ «նրանք, ովքեր ինձ մեղադրում են Արցախի հարցի հանդեպ անտարբերության մեջ, Արցախին մենակ թողնելու մեջ, մեկ բառ կարող եմ ասել՝ «երախտամոռություն»։ 

«Սա ևս այս մարդու տեսակին, բնույթին ճշգրիտ բնութագրող բառ է։ Երախտամոռությունն այս մարդու ամենահիմնական հատկանիշներից մեկն է։ Այս մարդու ամեն ասածը սուտ է։ Ինքն իր ամբողջ դատարկությունը, իր թիմի դատարկությունը լցնում է մեկ բանով՝ ատելությամբ։ Ատելությամբ բոլոր նրանց հանդեպ, ովքեր ունեն ազգային պետական արժեքներ, նպատակներ ու սկզբունքներ»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում