Անգամ ընդդիմությունը մեր կոկորդին չի մնացել․ Սիմոնյանի և Մինասյանի բանավեճը

Մնացել էր մեկ տեղ, որ ընդդիմությունը կարող էր մասնակցություն ունենալ խորհրդում, դա էլ զավթեցիք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԿԿՀ կազմը որոշող խորհրդին։

Արծվիկ Մինասյանը նկատեց որ ՔՊ-ն հիմա լալահառաչ տոնով խոսում է այն մասին, որ Հարությունյանն իր հայտարարագիրը թերի է լրացրել։

«Այլ անդամներ էլ կարող է թերի լրացրած լինեն, բայց ձեր համար Հայկուհի Հարությունյանինն է այդքան ակնառու։ Քանի որ ձեր կոկորդին է մնացել տիկին Հարությունյանի անաչառությունը։ Դա է ամբողջ խնդիրը։ Ու ակնհայտ է, որ դուք գնում եք այս ինստիտուտը զավթելու ճանապարհով»,- նշեց Մինասյանը։

Նրա խոսքին հաջորդեց ԱԺ նախագահի ծիծաղը։ 

«Շնորհակալություն համոզիչ ելույթի համար, պարո՛ն Մինասյան, մեր կոկորդին նույնիսկ ընդդիմությունը չի մնում, Դուք անհատներից եք խոսում։ Միակ բանը, որ զավթել ենք, ընդդիմության դաշտը, որովհետև ընդդիմությունն այսօր բացակա է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։