Վահե Ղալումյանը պետք է վերաբնակվի Ոսկեպարում 

Վահե Ղալումյանը պետք է վերաբնակվի Ոսկեպարում 

Ընդդիմությունն այլ անելիք չունի, քան խորհրդարան վերադառնալը: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վահե Ղալումյանը: Փաշինյանի հետ բարեկամական կապերի շնորհիվ զրո քաղաքական փորձով, սակայն, դատելով կազմվածքից, լավ ախորժակ ունեցող Վահե Ղալումյանն ընդդիմությանը «բարի» խորհուրդներ է տալիս: Իշխանություններն այլևս չեն կարողանում զսպել իրենց վախերը ժողովրդական ցասման նկատմամբ՝ ՔՊ-ն ցանկանում է «սոսնձվել» աթոռներից, սակայն դա նրանց չի հաջողվելու:

Փաշինյանի «զեմլյակ» և 2018-ից հետո ձևավորված «իջևանյան կլանի» անդամ Ղալումյանն ավելի լավ է պաշտպանի հայրենի Տավուշի սահմաններն ու վերաբնակվի Ոսկեպարում: Փաշինյանն  իշխանական բուրգում տեղավորել է իր բարեկամներին, հարազատներին, իսկ ընդդիմադիր տարիներին նա նախկիններին հենց դրա համար էր քննադատում: ՔՊականներն աղքատ երկրում վայելում են իրենց պաշտոնները, սակայն ՀՀ քաղաքացիների պայքարի արդյունքում շուտով շատերը կտրվելու են իրենց «լափամաններից»:

Վահրամ Բագրատյան