Գայանե Եղիազարյան. հաստոցաշինականից՝ ԱԺ

Գայանե Եղիազարյան. հաստոցաշինականից՝ ԱԺ

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում երդում է տվել։

Նիկոլ Փաշինյանն ունի յուրահատուկ հումոր՝ կադրային քաղաքականությունն այդ հումորի, իռոնիայի վառ արտահայտությունն է: Նրա թիմում ընդգրկված մարդիկ եթե 2018թ.-ի իշխանազավթումը տեղի չունենար չէին կարողանա անգամ համատիրությունում աշխատանքի անցնել՝ պատգամավոր, նախարար դառնալու մասին նրանք կարող էին միայն երազել: 

Այսօր ՔՊ-ականների պատգամավորական խմբակը համալրվեց ևս մեկ ունիկալ կադրով՝ զրո քաղաքական փորձով, պետականաշինությունից և պատգամավորական աշխատանքից կիլոմետրերով հեռու, հանրությանն անհայտ Գայանե Եղիազարյանով:

Նորաթուխ ՔՊ-ական պատգամավորը 1993-1994թթ․ աշխատել է Երևանի Հաստոցաշինական գործարանին կից բնական քարերի արտադրամասում որպես որակի պատասխանատու: ՔՊ-ականները կարող են ԱԺ միջանցքում տեղադրել հաստոցներ և ԱԺ բակից գտնել բնական քարեր՝ մասնագետն արդեն առկա է:

ՀՀ քաղաքացիները պետք է տեսնեն, թե ինչ ապագա է նրանց սպասվում՝ ինչ կադրերով է Փաշինյանը կառուցելու նրանց համար «դրախտ» և «տնտեսական հրաշք»: Կադրերն են որոշում ցանկացած ոլորտի առաջընթացը՝ ՔՊ-ականները տապալվել են տնտեսական, անվտանգային, ներքին և արտաքին բոլոր ոլորտներում՝ նրանք իրենցից հետո ՀՀ-ում և Արցախում թողնելու են միայն փլատակներ, իսկ իրենք կյանքը վայելեն Արևմուտքում:

Վահրամ Բագրատյան