Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունն ու զոռբայությունը, հաղթեց՝ օրենքը․ Սանոսյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Արեն Մկրտչյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց Ալավերդու ՏԻՄ  ընտրություններից։

«Վերջին ժամերին հատկապես, աղմուկ է ժողովրդավարական արժեքների իբր ոտնահարման մասին։ Ես ձեզ մի քանի հարց ունեմ։ Ալավերդի համայնքի ավագանու 14 անդամ, օգտվելով ՀՀ ՏԻՄ օրենքների մասին օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներից, սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 10-ին նախաձեռնել է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու նիստ։ Նույն օրը «Ապրելու երկիր» խմբակցության կողմից ընտրված համայնքապետը համայնքապետարանի դիմաց հրավիրել է հանրահավաք և հանրահավաքի մասնակիցներին հրավիրել է ներս, նաև փակ են եղել համայնքապետարանի մուտքերն ու ելքերը։ Ժողովրդավարություն է սա, թե՞ ոչ»,- ասաց Մկրտչյանը։

Ալավերդցի պատգամավորը մի շարք փաստեր ներկայացրեց ու հետաքրքրվեց դրանց ժողովրդավար լինել-չլինելու մասին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ քրեական տարրեր միանշանակ կան, իսկ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարճ ասաց, որ երեկ Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունն ու զոռբայությունը, հաղթեց՝ օրենքը։ 

«Այն, ինչ տեղի է ունեցել Ալավերդիում, ամբողջովին օրինական է»,- ասաց Սանոսյանն ու դահլիճից լսված փռշտոցին «վկա բերեց», ասելով՝ այդքան էլ ճիշտ, առողջություն։ 

Տեղի ունեցած միջադեպի մասին վերջինս ասաց, որ իրավապահ մարմինները կզբաղվեն։

Մանրամասները՝ տեսանյութում