Արցախցիները կարող են ստանալ աջակցություն, միաժամանակ ստանալ ՀՀ քաղաքացիություն․ Մկրտչյան

Ազգային ժողով - Կառավարություն  հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան անդրադարձավ արցախցիներին տրամադրվող աջակցություններին, մասնավորապես, որ վերջիններս ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում՝ աջակցության շահառու չեն դառնա։

«Ինձ են դիմել Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ, հետևյալ հարցով․ անձնագրային ծառայության բաժանմունքներում նրանց հայտնում են, որ ՀՀ քաղաքացիության համար դիմելու դեպքում, նրանք կզրկվեն աջակցության ծրագրերից։  Արդյո՞ք ՀՀ քաղաքացիության համար դիմողները զրկվում են աջակցության ծրագրերից և եթե այո՛, ապա ինչո՞ւ»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ առիթ ունեցել են ասելու, որ նման բան չկա։ 

«Բոլոր այն ծրագրերը, որի մասին մենք հայտարարել ենք միջնաժամկետ կտրվածքով, օրինակ ասել ենք, որ 6 ամիս շարունակ տրամադրելու ենք 40+10 հազար դրամները, կամ բոլոր էդ աջակցությունները, որը մենք կտրամադրենք և կհայտարարենք, մենք հստակ ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները չեն զրկվի աջակցության ծրագրերից»։ 

Մանրամասները՝ տեսանյութում