Քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպանվում․ Փաշինյանը՝ Քոչարյանին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ այս կառավարությունը, ձախողելով երկրի կառավարումը, բերելով հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ, անընդհատ խոսում է ժողովրդավարությունից։ 

«Հարցը հետևյալն է՝ այն երկրները, որոնց ձգտում եք, փորձում եք հասնել ժողովրդավար երկրներին, ուսումնասիրե՞լ եք քանի հոգի է կալանավորված ֆեյսբուքյան գրառման համար»։ 

«Մենք բնականաբար չենք կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել, բայց մենք կարող ենք համեմատել ՀՀ նախկին շրջանի վիճակագրության հետ և կարող ենք ասել, որ քաղաքական գործիչները «պադյեզդներում» չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա֊ նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենք հետևում են միջազգային կազմակերպությունների զեկույցներին, ովքեր արդեն հինգ տարի շարունակաբար արձանագրում են ՀՀ առաջընթացը ժողովրդավարության ոլորտում։ 

Լևոն Քոչարյանը արձագանքեց․ «Չե՞ք հոգնել համեմատություններ անելուց։ Արդեն վեց տարի իշխանության եք, որ հարց եմ տալիս փորձեք կոնկրետ պատասխանել։ Ես կարող եմ ասել, որ վարչապետի շարասյունը հղի կնոջ է ավտոյի տակ գցում, լայաղ չի էլ անում մի հատ կանգնի»։

«Իհարկե, իրավունք ունեն հիշել Պարոնյան փողոցում տեղի ունեցած միջադեպը նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են Պողոս Պողոսյանին»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները` տեսանյութում