Մարդկանց բիզնես եք մտնում ու որոշումներ կայացնում․ Թադևոս Ավետիսյանը՝ ավտոներկրողների խնդրի մասին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ավտոնեկրողների բողոքը ներկայացրեց։

Վերջինս ներկայացրեց, որ 2022 թվականի բարձր տնտեսական աճը նաև արտահանման էական շուրջ 80 տոկոս աճի արդյունք էր։ 

«Բայց մի կարևոր թիվ ասեմ 2․4 մլրդ դոլարի ավելի արտահանում ենք ունեցել 2022 թվականին, որի 12 տոկոսը միայն ավտոմեքենաների արտահանման գծով է։ Հիմա դուք մտնում եք մարդկանց բիզնես ու ուզում թելադրել, թե ինչ հավելում պետք է ստանա իր բիզնեսից»,- ասաց Ավետիսյանը։ 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ ավտոներկրողների հետ կապված բոլոր հարցերը քննչական տիրույթում են։ 

«Քննչական կոմիտեն է այդ հարցը քննում, Կառավարությունը որևէ անելիք չունի»,- ասաց նա։

Ավետիսյանը զարմացավ Մինասյանի պատասխանից։

Մանրամասները՝ տեսանյութում