Գավառում մեծ քամի է եղել, մարդիկ անտանիք են մնացել, դեմը նոր տարի է․ Նարեկ Գրիգորյանի ահազանգը

Պարո՛ն նախարար, նոյեմբերի 26-ին Գավառում տեղի ունեցավ մեծ քամի, որի հետևանքով հիմնովին փլվեցին քաղաքի հինգ բազմաբնակարանային շենքերի տանիքները։ Ես գրություն եմ գրել, ասացիք՝ «քննարկման փուլում է», հիմա ո՞ւր է հասել գործընթացը, որ էդ մարդիկ նոր տարին բաց երկնքի տակ չդիմավորեն: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նման հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

Ի պատասխան  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ մարզպետարանի հետ աշխատում են, մարզպետն իրեն այդ խնդրի մասին զեկուցել է։

Ավելին, Սանոսյանը տեղեկացրեց, որ նաև սեփական տների տանիքներ են փլվել։

«Խնդիրը գույքագրման փուլում է։ Ֆինանսական կողմը կհասկանանք, այնուհետև կքննարկենք իրականացման մեթոդները։ Հրատապ կարգով պետք է շինարարություն սկսվի»,- նշեց Սանոսյանը։


Մանրամասները՝ տեսանյութում։