Քաղաքական հետապնդում է իմ անձի նկատմամբ լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի կողմից․ Մալյան

Դեռևս ԱԱԾ-ում հայտարարել եմ, որ այս գործը ամբողջությամբ քաղաքական է, քաղաքական հետապնդում է իմ անձի նկատմամբ լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի կողմից, որը Հայաստանում իշխանությունը զավթեց 2018թ․ ադրբեջանա-թուրքական հեղափոխության միջոցով։ Այս մասին հայտարարեց քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ Մալյանը դատական նիստի ժամանակ։

«Իմ խոսքերից չեմ հրաժարվում։ Սակայն որևէ հակաիրավական արարք չեմ կատարել։ Դա հասկանալու համար անհրաժեշտ է դիտել առնվազն այդ օրվա բոլոր լայվերը»,- ասաց Մալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում