«Որտե՞ղ ա կանաչ ժիգուլին»․ «իր տեղում ա»․ ի՞նչ են փնտրում Փաշինյանն ու Խաչատրյանը

Նախորդ տարի հունվարի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այն ժամանակվա դեռ հայկական խաչմերուկի մասին, նաև Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի մասին, ծրագրի տնտեսական հիմնավորվածության մասին, ես նամակ ուղարկեցի Կառավարությանը՝ խնդրելով ներկայացնել այդ ծրագրի տնտեսական հիմնավորվածության հաշվարկը։ Խոսվում էր, թե ճանապարհները բացվեն, լավ կապրենք, փորձեցի հասկանալ, թե ինչքանով լավ կապրենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ մեկ ամիս անց ՏԿԵՆ-ից պատասխան է ստացել, որ իր հարցերին պատասխանել հնարավոր չէ, քանի դեռ ծրագրի տեխնիկատնտնեսական ուսումնասիրությունը արված չէ։ Փաշինյանը պատասխանեց, որ հաշվարկները կարող են տրամադրել։ «Միջազգային կազմակերպության կողմից արված հաշվարկ ա, վերլուծություն կա, չգիտեմ՝ ինչի Ձեզ չեն տվել, բայց կարող ենք տրամադրել։ Խաղաղության խաչմերուկը միայն տնտեսական հաշվարկ չէ, ինքն ավելի ընդարձակ ու համապարփակ նախագիծ ա։ Ըտեղ էլ մի քիչ ֆորմուլայի հարց կա, արդյո՞ք մենք միջազգային հետազոտություններ արել ենք՝ բաց ճանապա՞րհն ա լավ, թե՞ փակ ճանապարհն ա լավ։ Կներեք, եթե դրա համար էլ պիտի հետազոտություն անենք, ուրեմն վերջում կարողա պարզվի մեզ ուրիշ հետազոտություններ են պետք»,- ասաց Փաշինյանը։ 

Խաչատրյանը Փաշինյանին արձագանքելով ասաց․ «Պարոն Փաշինյան, չգիտեմ որտեղ ա դեղին ժիգուլին, նաև չգիտեմ, թե որտեղ ա կանաչ ժիգուլին, հիշո՞ւմ եք 02-ը, որ ձեր թիմը բրդում էր, ասում էր՝ սա հայկական տնտեսությունն ա, կանաչ ժիգուլին որտե՞ղ ա, նաև չգիտեմ՝ որտեղ ա էդ հաշվարկը, որ խնդրել էի ներկայացնել»։ 

Փաշինյանը պատասխանեց, որ կանաչ ժիգուլին իր տեղում է․ «Մեր կուսակցության Վազգեն Մանուկյանենց ժիգուլին ա, ճիշտն ասած՝ մոռացել եմ հարցնել, կարծում եմ՝ պարոն Ալեքսանյանը կճշտի, մեր հարգելի ընդդիադիրներին տեղեկացրեք մեքենայի գտնվելու վայրը»։ 

Փաշինյանը նշեց, որ ցանկացած փաստաթուղթ, որով հետաքրքրվում են, հեշտ է գտնել ու պարզել։․ «Ամեն ինչը բաց ա, չի կարող լինել փաստաթուղթ, որի մասին չիմանաք։ Էլեկտրոնային փոստի հասցեն տվեք, հեսա կուղարկեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում