Ուկրաինայում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են, 500 հազար բաժանորդներ առանց լույսի են

Ուկրաինայում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են, 500 հազար բաժանորդներ առանց լույսի են

Պոլտավայի շրջանում սկսել են կիրառվել էլեկտրաէներգիայի վթարային անջատումները։ Այս մասին հայտարարել է Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը։ Պաշտոնյան նշել է, որ անջատումները մտցվել են «Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերության խնդրանքով, Պրոնինը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում արդյունաբերական օբյեկտը վնասվել է պայթյունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել օդային հարձակման հետևանքով։

Օդեսայի մարզում օգոստոսի 26-ին սպառման պիկ ժամերին առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 500 հազար բաժանորդներ։ Այս մասին, «Public»-ի փոխանցմամբ, ասել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Խարլովը։

Նրա խոսքով, մարզում առանց էլեկտրականության է մնում 150 հազար բաժանորդ։ Օդեսայի շրջանների մեծ մասում ցանցի սահմանափակումների պատճառով կայունացման անջատումներ են:

Օգոստոսի 26-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում են իրականացրել Ուկրաինայի էներգետիկայի վրա։