Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ․ Էմանուել Մակրոն

Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ․ Էմանուել Մակրոն

«Տելեգրամի» համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ։

«Ձեռնարկատերը ձերբակալվել է դատական ​​հետաքննության շրջանակներում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան ամենից շատ հավատարիմ է արտահայտվելու և հաղորդակցության ազատությանը, նորարարությանն ու ձեռներեցությանը:

Դուրովը մեղադրվում է Telegram-ում ֆինանսական և կիբերհանցագործությունների հարցերով համագործակցությունից հրաժարվելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ոստիկանությանը։

Պավել Դուրովը շաբաթ օրն էր ձերբակալվել Ֆրանսիայում։ Տեղական ժամանակով երեկ երեկոյան ժամը 20-ի սահմաններում երբ Ադրբեջանից եկել է անձնական ինքնաթիռով Լը Բուրժե օդանավակայան, բերման են ենթարկել: Գործարարին ուղեկցել են նաև թիկնապահն ու 1 կին։

Մեղադրվում է ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության, հանցակցության, խարդախության, փողերի լվացման, կոծկման, TG-ում մանկապիղծ բովանդակության համար։ Գուցե մեղադրվի նաև ահաբեկչությանը նպաստելու համար։

Մինչև 20 տարվա ազատազրկում։ Դատարանի առջև կկանգնի որպես Ֆրանսիայի քաղաքացի։ Հետախուզական ծառայությունները կփորձեն ձեռք բերել քրեական համայնքների, պատժամիջոցների ներքո ընկերությունների, անհատների հետ կապված նամակագրությունները։ Պերսոնա նոն գրատա է հայտարարվել պետական ընկերությունների, անհատների կողմից։

Ազատ չի արձակվի մինչ դատը։ Ֆրանսիայի քաղաքացի է, փոխանակման, արտահանձնման ենթակա չէ։