Պաշտոնական Բաքուն արգելել է ԵԽԽՎ որոշ անդամների մուտքն Ադրբեջան

Պաշտոնական Բաքուն արգելել է ԵԽԽՎ որոշ անդամների մուտքն Ադրբեջան

Պաշտոնական Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ԵԽԽՎ այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը: Հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։

«Եթե ԵԽԽՎ անդամները փորձեն այցելել Ադրբեջան մինչև վեհաժողովում մեր պատվիրակության լիազորությունների վերականգնումը, ապա նրանց մուտքը արգելվելու է»,- ասել է նա։