Օմսկի նավթավերամշակման գործարանում հրդեհի հետևանքով 7 վիրավnր կա, մեկի վիճակը ծանր է

Օմսկի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է, մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյուն է տեղի ունեցել Օմսկի նավթավերամշակման «Գազպրոմնեֆտ-ՕՆՊԶ» գործարանում։
Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել ուժեղ պայթյուն և հրդեհվել է AVT-11 սարքավորումը, հայտնել էին ռուսական լրատվամիջոցները։
Հրդեհի տարածքը կազմել էր 1000 ք/մ։