Պակիստանը պաշտոնական հրավեր է ուղարկել Հնդկաստանի վարչապետին՝ այցելելու Իսլամաբադ

Պակիստանը պաշտոնական հրավեր է ուղարկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ այցելել Իսլամաբադ, մասնակցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։
Այն նախատեսված է 2024 թվականի հոկտեմբերի 15-16-ը, հայտնել է Express Tribune-ը։
Պակիստանն 8 տարվա ընթացքում առաջին անգամ է Հնդկաստանի առաջնորդին հրավիրել։ Նախորդ անգամ՝ 2016 թվականին, Մոդին հրավիրվել էր Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի (SAARC) գագաթնաժողովին, սակայն հետո Հնդկաստանը բոյկոտեց միջոցառումը։
Պարբերականի տվյալներով՝ հաշվի առնելով Իսլամաբադի և Նյու Դելիի հարաբերությունների ներկա վիճակը՝ Հնդկաստանի վարչապետը կարող է սահմանափակվել ՇՀԿ-ի առաջիկա հանդիպմանը մասնակցելու վիրտուալ ձևաչափով՝ դեմ առ դեմ հանդիպման փոխարեն։