Օգոստոսի 27-ին կանխատեսվո՞ւմ է հզոր գեոփոթորիկ

Հայտնի է դարձել, որ օգոստոսի 27-ին փոքր մագնիսական փոթորիկ է սպասվում։ Նրա ուժը կկազմի 4 միավոր։ Անհանգստությունները առավել նկատելի կլինեն ժամը 6:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Այնուհետև դրանք կնվազեն մինչև 2 միավոր։
Չնայած այն հանգամանքին, որ փոթորիկը փոքր է, այն կարող է ազդել եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց բարեկեցության վրա: Նրանք կարող են վատ զգալ՝ գլխացավեր, թուլություն, գլխապտույտ:
Հիշեցնենք, որ ուժեղը՝ 5 միավորից է։