Երեկ՝ սեպտեմբերի 2-ին Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, «Տոյոտա» մակնիշի մեքենա էր պայթել, ինչի հետևանքով էլ վնասվել են նաև այլ մեքենաներ: Կային նաև տուժածներ։
MediaHub-ը նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է տուժածների առողջական վիճակն այսօր։
Վերջինս նշեց, որ մեկ տուժողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա արդեն դուրս է գրվել։
«Մյուս տուժած անձի առողջական վիճակը երեկ գնահատվում էր ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում էր, այսօր նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս պահին կյանքին սպառնացող վտանգ չկա»,- մանրամասնեց Ծատրյանը։
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից 3 տուժած էր հոսպիտալացվել:
Էմմա Մարտիրոսյան