Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Սննդաբանը կոչ է անում սև և կանաչ թեյը փոխարինել այս պարզ ըմպելիքով

Blog Image

Ավանդական թեյի տեսակները՝ սև և կանաչ տերևային թեյը, առողջարար են իրենց ձևով, բայց բուսական ըմպելիքներն ավելի լավն են առողջության համար: Սննդաբան Մարինա Սորոկինան խոսել է  երիցուկի թեյի հատկությունների մասին և բացատրել, թե արդյոք այն հարմար է ամենօրյա օգտագործման համար:

Բույսի ծաղկաբույլերից պատրաստվում է բուսական թեյի ամենատարածված տեսակներից մեկը՝ երիցուկը: Մեղմ համով ըմպելիքը կարող է և պետք է խմել նույնիսկ ամեն օր, պարզաբանեց Սորոկինան «Կուբան Նյուզ» հրատարակչության հետ զրույցում:

Մասնագետի խոսքով՝ երիցուկի թեյը ոչ միայն ավելի համեղ կլինի, այլև շատ ավելի առողջարար, քան սովորական սև թեյը: Այն չի պարունակում կոֆեին, որը բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Ընդհակառակը, ըմպելիքը նվազեցնում է սրտի և անոթային պաթոլոգիաների զարգացման հավանականությունը, ամրացնում է իմունային համակարգը և օգնում է վերականգնվել հիվանդությունից: Երիցուկն ունի հակաբորբոքային ազդեցություն և, ըստ գիտնականների, նվազեցնում է օրգանիզմում չարորակ պրոցեսների զարգացման ռիսկը՝ շնորհիվ իր բաղադրության մեջ առկա հզոր հակաօքսիդանտների:

Սորոկինան նաև հիշեցրել, որ երիցուկն ամրացնում է ոսկորները և աջակցում է վահանաձև գեղձի գործառույթին: Սակայն, բացառիկ դեպքերում, բուսական թեյերը չպետք է խմել. սննդաբանը խորհուրդ տվեց սահմանափակել դրանց օգտագործումը ալերգիա և սուր փուլում գտնվող ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Send