Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշեւան և սրտաբան Գերման Գանդելմանը ռուսական «Ապրեք առողջ» հաղորդման եթերում անվանել են դեմենցիայից պաշտպանվելու անսպասելի միջոց:
Գանդելմանն ասել է, որ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ թվային տեխնոլոգիաներին տիրապետող տարեց մարդկանց մոտ ճանաչողական խանգարումների, այդ թվում՝ ծերունական դեմենցիայի զարգացման ռիսկը նվազում է 58 տոկոսով:
Մալիշեւայի խոսքով՝ երբ տարեց մարդիկ տիրապետում են համակարգչով աշխատելու հմտությանը, նրանց նյարդային բջիջները ակտիվորեն աճում են, և ձևավորվում են նոր կապեր: «Սա բառացիորեն ցանցի ձևավորում է: Եվ նյարդային բջիջների միջև ցանցի և կապերի ձևավորումը հիշողության ձևավորում է: Հետևաբար, տարեցների համար սա գերօգտակար է եղել», - ասել է բժիշկը: