Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին հոր հետ համատեղ ծեծկռտուքի մասնակցելուց հետո ազատության մեջ է

Blog Image

Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին Շանթը, ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան: 

Քննչական կոմիտեից  MediaHub-ին հայտնեցին, որ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երեկ 3 անձ ձերբակալվել է, որոնք, սակայն, ավելի ուշ ազատ են արձակվել, բայց նախաքննությունը շարունակվում է:

Մենք տեղեկացանք, որ ձերբակալվածների թվում է եղել նաև Սերգեյ Բագրատյանի որդին Շանթ Բագրատյանը, որն այս պահին ազատության մեջ է:

Վահե Մակարյան

Send