Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայտնի է՝ ինչու է արձակուրդի մեջ գտնվող Փաշինյանը եկել Կառավարություն

Blog Image

Քիչ առաջ MediaHub—ը գրել էր, որ արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում է։  

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն այսօր փակ հանդիպման է հրավիրել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին, որոնց հետ պարբերաբար նման հանդիպումներ է ունենում: Ի դեպ, այդ հանդիպումները տեղի են ունենում կա՛մ կարևոր գործընթացների նախօրեին, կա՛մ պոստֆակտում: 

Նշենք, որ երեկ ադրբեջանական մամուլը գրեց, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Սպիտակ տանը քննարկվելու է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը պատրաստվում է այդ այցին։ Սակայն այս պահին պաշտոնապես դեռ չի հայտարարվել նրա` արձակուրդից վերադառնալու կամ այն ընդհատելու մասին։

Հիշեցնենք, պաշտոնապես Փաշինյանը մինչև օգոստոսի 15-ը գտնվում է արձակուրդում։

Send