Նիկոլ Փաշինյանն այս պահին Կառավարության շենքում է։ Այս մասին MediaHub-֊ին հայտնում է մեր աղբյուրը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը մինչև օգոստոսի 15֊ը գտնվում է արձակուրդում։
Նշենք, որ երեկ ադրբեջանական մամուլը հայտնեց, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն օգոստոսի 8֊ին Վաշինգտոնում, Սպիտակ տանը քննարկվելու է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը պատրաստվում է այդ այցին։ Սակայն այս պահին պաշտոնապես դեռ չի հայտարարվել նրա` արձակուրդից վերադառնալու կամ այն ընդհատելու մասին։