Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական

Մկոների նմանները միշտ լինելու են

Blog Image

Այլեւս գրաքննություն կանցնեն ցանկացած պիես (այսօրեական, պատմական, կոմեդիա, տրագիկոմեդիա, ողբերգություն), որը կփորձեն բեմ բարձրացնել, որպեսզի Փաշինյանի պատկերացում-չափորոշիչներին համապատասխանի, չէ՞ որ այլեւս ամեն ինչ արվում է հիշողության եւ պատմական արժեքները վերացնելու գործընթացը կյանքի կոչելուն։ Իսկ ո՞վ է քննելու, որ ամենը «իրական Հայաստանի» շրջանակներից դուրս չգա։ Իհարկե՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչածը, որն իր կողակցի հետ «կրթում» է հասարակությանը։ 

«Ցանկապատ» ներկայացման դրվագային կառուցվածքը, ըստ հեղինակի, ընկնավոր(ցրել) է հանդիսատես-վարչապետին, որովհետեւ ասելիքը պատմական նշանակություն ունի, իսկ Փաշինյանի համար պատմությունը այսօրվա «իրական Հայաստանն» է, որի սահմանները հենց երկու կողմի թշնամիներն են գծում։ «Ցանկապատ» ներկայացումը դիտելուց հետո ճամարտակում է Փաշինյանը, դերասաններին շարք կանգնեցնելով փորձում իր պատկերացումները փաթաթել նրանց պարանոցին, ապացուցելով, որ իրենց խաղացած դերը չի համապատասխանում այսօրվա «իրական Հայաստանի» տեսլականին, մինչդեռ ո՛չ գլխավոր դերակատարը, որն, ի դեպ, Մկրտիչ Արզումանյանն է, ո՛չ մյուսները չեն հակաճառում։ Լուռ լսում են Փաշինյանին ու փորձում, ուշադրություն` արդարանալ։ 

Հիշեցնեմ, որ երրորդ նախագահի կողմից շնորհված «վաստակավոր արտիստ»-ի կոչումը 2018թ-ին հետ է վերադարձում նույն ինքը Մկրտիչ Արզումանյանը, ի պատասխան «հեղափոխության», եւ ի բողոք` Սերժ Սարգսյանի իշխանության։ Իսկ այսօր, երբ Արցախը Փաշինյանի թեթեւ ձեռքով չկա, արցախահայության ճակատագիրը օդից է կախված, ցեղասպանված մի ամբողջ ժողովրդի ճակատագիր դրված է լինել-չլինելու զոհասեղանին, Հայաստանը կանգնած է կործանման եզրին, զոհերի, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերի հեղինակին, որը Փաշինյանն է, Արզումանյան Մկրտիչը` Մկոն, չի կարողանում ո՛չ դերասանի իր խաղը հարգելով պաշտպանել իրեն, ո՛չ արժանապատվություն դրսեւորել, որ այն, ինչ պատմականորեն կա ու հեղինակը պատկերել է` ի ցույց դնել, փոխարենը կրավորական կեցվածք է դրսեւրում, ու Փաշինյանի սրտով մտքեր է օդ արտանետում, որ Փաշինյանի սրտին նստի։ 

Անթասիբ, անմարդկային, ոչ պրոֆեսիոնալ, կողմնակալ ու անարժանապատիվ այս մարդը, որը արտիստ է համարվում ու դաշտում հնձում է գրեթե «մեծ» դերեր ու փող աշխատում, այսօր ապացուցեց, որ ո՛չ արտիստ է, ու կապ չունի բեմում է, թե կուլիսում, ո՛չ բեմի բանվոր, ո՛չ սկզբունք ունի, ո՛չ արժանապատվություն, ո՛չ քաղաքացի, ո՛չ ապրումակցում ունի իր հայրենակիցների հանդեպ, ո՛չ էլ հարգում է իր մասնագիտությունը։ Շարքային մեկն է, որ ամեն ինչ անում է շողոքորթ իր տեսակին համահունչ, որ գործ ունենա ու «որտեղ հաց, այնտեղ կաց» անի։ Երբ էշը զռում է, էշ հեծնողները ավելի ամուր են նստում էշի վրա, որ վայր չընկնեն, իսկ այժմ հակառակն է կատարվում՝ էշը զռում է, իսկ էշատերը՝ հանդուրժում… դե թո՛ղ զռա, կարեւորը անշառ զռալու մեջ  է իմաստը...

Նրանք այնքան անկեղծ էին ստո՜ւմ, որ այժմ ամեն ինչ դարձել է օրինաչափություն` ինչքան քծնող ու անբովանդակ, այնքան «տեր» ու «իրական»։ Մենք Հովհաննես Թումանյանի հերոսներն ենք, ովքեր ապրում են ծանր ժամանակներ... ինչպես հեքիաթում, լինում է միայն հեքիաթում... Իսկ Մկոների նմանները միշտ լինելու են, որ մոլախոտի պես անգամ քարն են ճեղքելու՝ հանուն նյութական բարեկեցության։

Արթուր Հայրապետյան

Send