Իշխանությունը ոչինչ չի անում, երբ թուրքերը մեր ամբողջ դաշտը վառում են․ մաքենիսցի
Սահմանամերձ Մաքենիսում գյուղացիները պնդում են, որ ադրբեջանական կողմը սեպտեմբերյան մարտերից առաջ էլ, հետո էլ այրել և այսօր էլ այրում է արոտավայրերը, որի պատճառով անասնապահությամբ չեն կարողանում զբաղվել։
«Մարզպետը, որ ասում է խնդիր չկա, խի՞ մի անգամ չի գալիս մեր գյուղ վիճակը տեսնի։ Տեսեք գյուղապետարանի շենքի վատ վիճակը, թուրքի թալան է, էլի»,-ասաց գյուղացիներից մեկը։
Գյուղում մնացել է 50 ընտանիք, սահման են պահում, բայց վախենում են, որ ստիպված կլինեն գնալ գյուղից։
«Իշխանությունը ոչինչ չի անում, երբ մեր ամբողջ դաշտը վառում են թուրքերը, բա չեն ասում, էս մարդիկ ո՞նց պետք է ապրեն, անասունները որտե՞ղ պետք է արածեն, արոտավայր չունենք, սաղ վառել են»,-նշում են գյուղացիները։
Մանրամասները՝ տեսանյութում։