Երևանը ձեռք կբերի մոտ 1000 աղբատար

Երևանի ագանու նիստին ավագանու անդամ Լևոն Զաքարյանը հարց բարձրացրեց, թե ինչ փուլում է թափոնամանների հարցը, քանի որ ամիսներ առաջ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել էր, որ թափոնամաններ պետք է տեղադրվեն ամբողջ քաղաքում և մեկնարկը պետք է տրվեր Դավիթաշեն վարչական շրջանից։ 

«Մենք մրցույթը հայտարարեցինք, հաղթող կազմակերպություն կա, առանց ֆինանսական միջոցների էր այդ մրցույթը հայտարարված: Միևնույն ժամանակ Եվրամիության հետ առանձին ծրագիր ունենք, որի շրջանակներում նույն աղբամանների ձեռքբերումը և աղբամաններից աղբի տեղափոման համար ավտոմեքենաների ձեռք բերման մրցույթ է հայտարարվել, որը նույնպես կայացել է, այդ իսկ պատճառով որոշում կայացրեցինք երկրորդ մրցույթի շրջանակներում դրանք ձեռք բերենք»,-ասաց քաղաքապետը։ 

Այսպիսով, մրցույթը կայացել է, այն պայմանագրի կնքման փուլում է։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվելու երկու մեքենա, թվով 330 աղբատար, նախատեսված ապակյա տարրերի համար և 600 հատ՝ պլաստիկի, մետաղի և թղթի համար։ Սարքավորումների մատակարարումը կլինի 2023 թվականի մարտ ամսին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։