Հնարավոր չէ՝ զոհվածի ծնողին անարգես ու զոհվածին հարգես․ զոհված զինծառայողի մայր

Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի գործից ոչ մի նորություն չկա։ Մեր հարցերի պատասխանն ենք ուզում լսել։ Գործը փակել չեն կարող, ամեն ինչ ռեալ ու ակնհայտ է եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ՔԿ-ի դիմաց ասաց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, մինչև Նիկոլ Փաշինյանի այցը «Եռաբլուր», ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողների, որոնք չէին ցանկանում, որպեսզի Փաշինյանն այցելի իրենց որդիների շիրիմներին։ 

«Հնարավոր չէ՝ զոհվածի ծնողին անարգես ու զոհվածին հարգես։ Բոլորն էլ կհասկանան, որ ամեն ինչ իրենց PR-ի համար է արվում»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում