Ոչ մի ոստիկան չի հարցաքննվել․ միայն մեզ են հարցաքննում․ զոհվածի ծնողը՝ Եռաբլուրի միջադեպի մասին
Ոչ մի ոստիկան չի հարցաքննվել․ միայն մեզ են հարցաքննում։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, մինչև Նիկոլ Փաշինյանի այցը «Եռաբլուր», ոստիկանները բռնի ուժով բերման էին ենթարկել զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողների, որոնք չէին ցանկանում, որպեսզի Փաշինյանն այցելի իրենց որդիների շիրիմներին։
«Եռաբլուրը, որ մեծացել ա, Նիկոլի պատճառով ա մեծացել, պատասխան ա տալու»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։
Մանրամասները՝ տեսանյութում