Տղաս գնաց էրեխու հետեւից, ո՛չ նա կա, ո՛չ թոռս. անհայտ կորածի տատիկ
Ժամկետային զինծառայող Սարգիս Ղուկասյանն արդեն երկու տարուց ավելի է անհայտ կորած է համարվում, բայց տատիկը, ով այսօր մասնակցում է Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող խաղաղ բողոքի ակցիային, վստահ է, որ թոռնիկը ոչ թե անհայտ կորած է, այլ գերի է։
«Երբ ինքը շրջափակման մեջ է եղել Հադրութում, հատուկ ջոկատայինները շրջափակել են, այնտեղ բոլոր զոհերին հետ են տվել, բայց մինչև հիմա իմ թոռնիկից ոչ մի ԴՆԹ-ի համընկնում չկա։ Իր ընկերոջն օգնելու ժամանակ իրենց հայտնաբերել են թուրքերը, ընկերոջը սպանել են, ինքն ուզեցել է փախչի՝ կամ վիրավորվել է, կա՛մ գերի է»,-ասաց Սարգիս Ղուկասյանի տատիկը։
Ընտանիքը 2020 թվականի հոկտեմբերի 10-ից տեղեկություն չունի զինծառայողից, երբ պատերազմը սկսվել է, տղային Ջաբրայիլից տեղափոխել են Հադրութ։ Սարգիս Ղուկասյանի հայրը տղայի հետևից գնացել է Ջաբրայիլ, բայց տղային չի տեսել։ Հայրը ևս զոհվել է։
«Թոռս առաջին օրվանից պատերազմի մեջ էր, իրենք խաբել ասել էին, բունկերներում ապահով տեղում է… խաբեությունն ամեն տեղ է, մեզ մոլորության մեջ գցեցին»,-նշեց տատիկը։
Սարգիս Ղուկասյանի տատիկի խոսքով, իշխանությունների հետ բազմիցս հանդիպումներ է ունեցել, սակայն ոչ մի ակնկալիք չունի, քանզի գործող իշխանությունը մինչև հիմա ոչ մի ռեալ քայլ չի արել այս ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։