Ձեր պատճառով մեր երեխաներն են տուժում․ վեճ՝ փոխքաղաքապետի և գյուղացիների միջև
Սահմանամերձ Մաքենիսի դպրոցի տնօրենի ընտրությունն արդեն 14-րդ անգամ տապալվեց։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի փոխքաղաքապետ Աշոտ Բարսեղյանը, ով նաև ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամ էր ասաց, որ դպրոցի զարգացման ծրագրում իր համար որոշ անիրատեսական կետեր կար, դրա համար էլ դեմ է քվեարկել։
«Ես այդտեղ դպրոցի հիմնական նպատակը չտեսա, որն ինձ համար հակասում էր «Հանրակրթության մասին» օրենքի 5-րդ կետին, որտեղ գրված է, թե որն է դպրոցի գլխավոր նպատակը»,-ասաց Բարսեղյանը, հավելելով, որ ինքը դեմ է քվեարկում, բայց մյուսներն էլ կարող են կողմ քվեարկել։
Այնուհետև Աշոտ Բարսեղյանն ու գյուղացիները վիճաբանեցին։ Համայնքի բնակիչները պնդում են, որ իրենց այդ դիրքորոշման պատճառով երեխաներն են տուժում. «Գնացեք, էլ էս գյուղ ընդհանրապես չգաք, մենք կորոշենք»,- վրդովված ասաց գյուղացիներից մեկը։
Նշենք նաև, որ դպրոցի ծնողական խորհուրդը քննարկել և դրական է քվեարկել դպրոցի զարգացման ծրագրին։
Մանրամասները՝ տեսանյութում։