Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն
Հայաստանը նոր՝ Ներքին գործերի նախարարություն կունենա։ Այդ մասին այսօր Կառավարության նիստում զեկուցեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը։
Զեկուցողը տեղեկացրեց, որ ՆԳ նախարարությունը ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն և միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն։
«Հինգ ֆունկցիոնալ ոլորտ կունենա նախարարությունը՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր»,- ասաց Մինասյանը։
Նշենք, որ ծառայությունների ղեկավարներին նշանակվելու է վարչապետը, տեղակալներին էլ, բայց ՆԳ նախարարի առաջարկությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։