Նարկոլոգը խոսել է ալկոհոլի օգտագործման ու դեմենցիայի կապի մասին

Նարկոլոգ Վիտալի Խոլդինը խոսել է ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործման ու դեմենցիայի զարգացման միջև կապի մասին, գրել է Ferra.ru-ն։
Նա հերքել է այն, որ նեյրոդեգեներացիան առաջանում է միայն գլխի վնասվածքներից, հիվանդություններից ու տարիքից։ Ըստ Խոլդինի՝ ալկոհոլն ու թմրանյութերը վնասակար ազդեցություն են ունենում ուղեղի վրա՝ էյֆորիա առաջացնելու ունակության պատճառով։
Ալկոհոլից և ապօրինի նյութերից կախվածությունը, ի վերջո, կարող է հանգեցնել դեմենցիայի կամ մահվան:
«Շատերը կարծում են, որ դեմենցիայի հիմնական պատճառները ուղեղի տրավմատիկ վնասվածքներն են, ինսուլտները, ուղեղի ուռուցքները և այլ հիվանդությունները։ Բայց բոլորը մոռանում են կախվածությունների մասին՝ ալկոհոլիզմի և թմրամոլության մասին: Ե՛վ ալկոհոլը, և՛ թմրանյութերը էյֆորիա են առաջացնում՝ ազդելով ուղեղի վրա։ Եվ հենց ուղեղն է հանդիսանում թույնի գլխավոր թիրախը, որը սպանում է այն»,- ասել է Հոլդինը։